
Իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, որը զգալիորեն նպաստել է Nutella շոկոլադի մածուկի ստեղծմանն ու հանրահռչակմանը, մահացել է Սուրբ Վալենտինի օրը՝ 97 տարեկան հասակում, հայտնում է Messaggero պարբերականը։
Քիմիայի ոլորտում ուսումնառությունն ավարտելուց անմիջապես հետո Ռիվելլան ծառայության է անցել շոկոլադի և այլ հրուշակեղենի արտադրող սեփականատերեր Ferrero ընտանիքում։ Շուտով Ռիվելլան դարձել է Միկելե Ֆերրերոյի մտերիմը, որը Թուրինի գործարանը վերածել է հրուշակեղենի հսկայի։
«Ռիվելլան դարձել է Միկելե Ֆերրերոյի աջ ձեռքը. նա վերլուծել է հումքը, որը Միքելեն ձեռք էր բերել իր հորեղբոր Ջովանիի հետ, ինչպես նաև Եվրոպայի կեսից մրցակիցների արտադրանքը Միլանում հատուկ ստեղծված լաբորատորիայում», – ասված է հայտարարության մեջ:
Այս բացահայտումները Ferrero-ին ստիպել են ստեղծել աշխարհահռչակ Nutella շոկոլադի մածուկը, որն այս տարի նշում է իր 60-ամյակը, և Ռիվելլան աշխատել է Միքելեի մոտ մինչև նրա թոշակի անցնելը՝ 1993 թվականը:
Ռիվելլան մահացել է ուրբաթ՝ իր հովանավոր Միքել Ֆերրերոյի մահից ուղիղ տասը տարի անց։