
Լրագրող Գևորգ Թոսունյանը գրում է․
«Հայաստանի ինքնիշխան տարածքից զավթված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր (ավելի քան 20 հազար հեկտար)
Ադրբեջանում գտնվող գերիներ, որոնց վերադարձնելը իշխանությունն մինչև 5 տարի չի կարողանում ապահովել։
Նրանցից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի այսօրվա ծանր ուղերձը
Ադրբեջանից հնչող կոշտ հայտարարություններ՝ կապված Զանգեզուրի միջանցքի զավթման հետ։
Իրականությունը քողարկող Հանրային հեռուստաընկերություն։
Տժացող ՔՊ-ականներ։ Տժժացեք ընկերներ, ձեր խոստացած «խաղաղության խաչմերուկի» բացման ժամկետի ավարտին քիչ է մնացել։ Տժացեք, որ վաղը բացեք այդ խաչմերուկը, ինչի համար էլ նախ և առաջ եկել եք իշխանության ու ստանում եք հարկատուներից գումարներ’ ուրբաթ երեկոները վայելելու համար։
Ես դեմ չեմ, որ մարդիկ Friday night անեն, բայց այսօրվա իրողությունների ֆոնին նման ցուցամոլական վարքագիծն ուղղակի անհասկանալի է»։