ԱՄՆ-ում բռնել են հսկա ոսկե ձուկ. People
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում բռնել են հսկա ոսկե ձուկ. People

ԱՄՆ Ձկան պաշարների եւ վայրի բնության ծառայության (USFWS) աշխատակիցները Փենսիլվանիայի ջրամբարներից մեկում հսկայական ոսկե ձուկ են բռնել։ Այս մասին USFWS-ը հայտնել է Facebook սոցիալական ցանցում։

Ձուկը հայտնաբերվել է Փրեսք այլ պետական այգում։ Իր չափերի պատճառով այն ստացել է «մեգալոդոն» անունը։ Ծառայության աշխատակիցները նշել են, որ ինչ-որ մեկը կարող էր ձկանը բաց թողնել ջրամբար։ Սակայն նման գործողությունները վնաս են պատճառում տեղի էկոհամակարգին, նշել են փորձագետները։

«Ոսկե ձկնիկներն աճում են վայրի բնության մեջ, որտեղ նրանք կարող են լճերն ու ջրամբարները վերածել ցեխապուրի, ուտելիք գողանալ տեղի ձկներից եւ փչացնել ջրի որակը: <…> Եթե չեք կարողանում ձուկը պահել ձեզ մոտ, վերաբնակեցրեք նրան: Պարզապես մի թողեք նրան ազատության մեջ»,- նշվել է հաղորդագրությունում:



Նման նյութեր