Նոր «Սպիտակաձյունիկի» շուրջ սկանդալի ֆոնին Disney-ը որոշել է հրաժարվել հանդիսավոր պրեմիերայից
Advertisement 1000 x 90

Նոր «Սպիտակաձյունիկի» շուրջ սկանդալի ֆոնին Disney-ը որոշել է հրաժարվել հանդիսավոր պրեմիերայից

Նոր «Սպիտակաձյունիկի» շուրջ սկանդալի ֆոնին Disney-ը որոշել է հրաժարվել հանդիսավոր պրեմիերայից Լոս Անջելեսում, տեղեկացրել է Variety-ն։

Դրա փոխարեն ստուդիան նախընտրել է հանգիստ, անկաշկանդ երեկույթը եւ ցուցադրությունը Հոլիվուդի El Capitan թատրոնում։ Ի տարբերություն սովորական կարմիր գորգի՝ «Սպիտակաձյունիկի» աստղեր Ռեյչել Զեգլերը եւ Գալ Գադոթը չեն պատասխանի տասնյակ ԶԼՄ-ների հարցերին, քանի որ Disney-ն ընտրել է միայն մի քանի ընտրյալ լուսանկարիչների եւ նկարահանող խմբի՝ այս իրադարձությունը լուսաբանելու համար։

Զեգլերը կատարում է Սպիտակաձյունիկի դերը, իսյկ Գադոթը՝ Թագուհու։

«Սպիտակաձյունիկը» կիոթատրոններում կցուցադրվի մարտի 21-ին, սակայն ռեժիսոր Մարկ Ուեբի ֆիլմը բուռն վեճեր է առաջացրել հեքիաթի յոթ թզուկներին բոլոր չափերի եւ սեռերի «կախարդական էակներով» փոխարինելու որոշումից հետո։

Շատերը Disney-ին մեղադրել են ավելորդ «պոլիտկոռեկտության» մեջ։ Մյուսները դժգոհ էին, որ Զեգլերը՝ լատինաամերիկյան դերասանուհին, ընտրվել է գլխավոր դերի համար։

Disney-ը պատասխանել է՝ հայտնելով, որ «այլ մոտեցում» է օգտագործում, որպեսզի «խուսափի» 1937թ. ֆիլմի «կարծրատիպերի» ամրապնդումից։

Զեգլերը բախվել է քննադատության այն բանից հետո, երբ դեմ է հանդես եկել նրանց, ովքեր քվեարկել են Դոնալդ Թրամփի օգտին 2024թ. ընտրություններում, եւ այն պատճառով, որ «Սպիտակաձյունիկը» օրիգինալ անիմացիոն ֆիլմն անվանել է «խիստ հնացած»։

«Արքայազնը նրան չի փրկի, եւ նա չի երազի իսկական սիրո մասին։ Նա երազում է դառնալ լիդեր, որը, ինչպես ինքը գիտի, կարող է դառնալ, եւ լիդեր, որը, ինչպես ասել է նրան իր հանգուցյալ հայրը, կարող էր դառնալ, եթե լինի անվախ, արդար, խիզախ եւ ազնիվ»,- ասել է դերասանուհին 2022թ.։