Իլհամը նախապատրաստական աշխատանքների մեջ է
Advertisement 1000 x 90

Իլհամը նախապատրաստական աշխատանքների մեջ է

«BBC»-ի և «Sputnik»-ի ներկայացուցչությունները չեղարկելուց, «Bloomberg»-ի հավատարմագրումը վերացնելուց հետո հայտնի է դարձել, որ Ադրբեջանը հիմա էլ չեղակել է նաև «Reuters»-ի հավատարմագրումը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա այդ երկրի ներքին գործն է կամ Իլհամի բռնապետական հակումների գործնական դրսևորում, սակայն իրականությունը, ցավոք, ավելի վատն է. շատ հնարավոր է, որ միջազգային լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը պայմանավորված է առաջիկայում Հայատանի դեմ պատերազմ սանձազերծելու ցանկությամբ. Իլհամը չի ցանկանում թափանցիկ լինել, քանի որ ավելորդ թափանցիկությունը կարող է վնասակար լինել իր իշխանության համար: Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները կարող են ադրբեջանական պետական տեղեկատվական քաղաքականությանը չհամապատասպանող տեղեկություններ տրամադրել միջազգային հանրոթյանը՝ պատռելով Իլհամի դիմակը: Նույն արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող խայտառակ դատը նույնպես խնդիր է Իլհամի համար, ուստի նրան պետք է հնարավորինս լռեցնել ճշմարտության ձայնը, որ մարդիկ հնարավորինս արագ զոմբիանան:

Armeniannews.Info տելեգրամային ալիք 



Նման նյութեր