
Նազենի Հովհաննիսյանը մարտի 14-ին հայ հանդիսատեսին պարգևել է պոեզիայի ու երաժշտության անմոռանալի երեկո, որը հիշարժան կլինի, ինչպես ունկնդիրների, այնպես էլ հաղորդավարուհու համար։ Այս մասին են վկայում այն բուռն ծափահարությունները, որոնց Նազենին արժանացել է երեկոյի ավարտին։
Հաղորդավարուհի-դերասանուհին Instagram-ի իր էջում կիսվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած միջոցառումից փոքրիկ հատվածով ու իր երախտագիտության խոսքով։
«Փորձում եմ կենտրոնանալ երեկվա ներկայացումից հետո, ու գրել՝ ինչ եմ զգում: Չի ստացվում… Ներսս չափազանց լիքն է ասելիքով ու սիրտս՝ լի սիրով ու երախտագիտությամբ:
Ես ամեն օր զրոյից սովորում եմ ապրել, ու փորձում եմ լինել ավելի լավը, ավելի հղկված , հաղթահարել ինձ ու իմ թերի բոլոր կողմերը… փորձում եմ համենայնդեպս…
Այս ծափահարությունները հավաքական ուժի ու սիրո Ձեր տված այն Երակն է, որով արյունս է հոսում և ուժ տալիս ԱՊՐԵԼՈւ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ»։
Հաղորդավարուհին նաեւ շնորհակալություն է հայտնել իրեն նվագակցող Հայաստանի կամերային նվագախմբին, մենակատարներին, դաշնակահար Արթուր Զաքիյանին ու իր բոլոր ընկերներին, ովքեր իր կողքին էին:
«Իմ բոլոր ծափահարությունները՝ Մայրիկիս»,-եզրափակել է Նազենին։