Ի՞նչը թույլ չի տալիս Իլոն Մասկին քնել գիշերը
Advertisement 1000 x 90

Ի՞նչը թույլ չի տալիս Իլոն Մասկին քնել գիշերը

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, Fox News-ում ներկայացրել է իր մտահոգությունները ԱՄՆ ապագայի եւ ապագա սերնդի հետ կապված։

Պատասխանելով այն հարցին, թե ինչը նրան չի թողնում քնել գիշերը, Մասկը պատասխանել է. «Դե, կան շատ բաներ, որոնց մասին ես, ինչպես ինձ է թվում, անհանգստանում եմ, եւ շատ բաներ մարդկանց էզոթերիկ են թվում։ Գիտեք, ծնելիության մակարդակը շատ ցածր է գրեթե յուրաքանչյուր երկրում։ Եվ եթե դա չփոխվի, քաղաքակրթությունը կանհետանա»։

«Ամերիկայում ծնելիության ամենացածր մակարդակն է, ինչպես ես եմ կարծում, քան եղել է երբեւէ։ Այնպիսի երկրներում, ինչպիսին է Կորեան, ծնելիության մակարդակը կազմում է վերարտադրողության գործակցի մեկ երրորդը։ Դա նշանակում է, որ երեք սերունդ հետո Կորեան կկազմի իր ներկա չափի 3 կամ 4 տոկոսը։ Թվում է՝ ոչինչ չի փոխի իրավիճակը։ Մարդկությունը մահանում է»։

Բացի ծնելիության մակարդակի հետ կապված անհանգստությունից՝ Tesla-ի հիմնադիրը պատմել է նաեւ Ամերիկայի ապագայի առնչությամբ իր մտահոգությունների մասին։

«Ընդհանուր առմամբ, ես անհանգստանում եմ Ամերիկայի ուժի մասին։ Ամերիկան կետրոնական սյունն է, որի վրա հենվում է ողջ արեւմտյան քաղաքակրթությունը… Եթե այդ սյունը փլուզվի, իհարկե՝ վերջ։ Դուք չեք կարողանա փախչել Նոր Զելանդիա կամ մի որեւէ այլ տեղ։ Այնպես որ, կամ մենք կամրապնդենք այս սյունը եւ Ամերիկան կդարձնենք ուժեղ, եւ մենք ուժեղ կլինենք դեռ երկար ժամանակ, կամ տանիքը կփլուզվի»,- ասել է նա։