Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդով վաճառվել Է 243 հազար դոլարով
| Դիտվել է`
Ինչպես արդեն գրել էինք, Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսը ԱՄՆ-ում փետրվարի 19-ին հանվել էր աճուրդի և ահա, այն արդեն վաճառվել է 243 հազար դոլարով: Այդ մասին ասված է Alexander Historical Auctions աճուրդային տան հայտարարության մեջ:
France-Presse գործակալության տվյալներով՝ հեռախոսի արժեքը գնահատվում էր 200 – 300 հազար դոլարի սահմաններում, մինչդեռ դրա մեկնարկային գինը կազմել է 100 հազար:
Siemens հեռախոսը՝ Հիտլերի անվան փորագրությամբ, եղել է վերմախտի նվերը: 1945 թվականին խորհրդային զինվորներն այն գտել են Հիտլերի բունկերում և այնուհետև տվել բրիտանացի մի սպայի, որի ընտանիքն ավելի քան 70 տարի պահել է ապարատը:
Աճուրդային տունն այդ լոտը համարում է «բոլոր ժամանակների, հնարավոր է՝ ամենաավերիչ «զենքը», որը միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլել ամբողջ աշխարհում», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ