Պեկինը պլանավորում է քաղաքի աղբի 57 տոկոսն օգտագործել էներգետիկայի համար
Advertisement 1000 x 90

Պեկինը պլանավորում է քաղաքի աղբի 57 տոկոսն օգտագործել էներգետիկայի համար

Պեկինի իշխանությունները պլանավորում են մինչև 2020 թվականը քաղաքի աղբի 57 տոկոսն օգտագործել մեգապոլիսի էներգետիկական կարիքների համար: Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոկայանը (CRI): Նշվում է, որ 2017 թվականին Չինաստանի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն վեց աղբայրող ձեռնարկություններ, որոնք քաղաքի աղբից կարտադրեն էլեկտրաԷներգիա, մեթան և էթանոլ: Մինչև 2020 թվականը Պեկինում օրական 30 հազար տոննա աղբ կօգտագործվի էներգետիկայի համար:

Ինչպես նշել է Չինաստանի միջազգային ռադիոկայանը, 24 հազար տոննա աղբ կայրվի նոր աղբայրող ձեռնարկություններում էլեկտրաէներգիա ստանալու, ևս վեց հազար տոննա թափոններ՝  էթանոլ և մեթան վերամշակելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր