Առողջ նախաճաշը պետք է ներառի երեք տեսակ մթերքներ. Instyle
Advertisement 1000 x 90

Առողջ նախաճաշը պետք է ներառի երեք տեսակ մթերքներ. Instyle

Բրիտանացի սննդաբան Պաուլա Մարտինի խոսքով՝ առողջ նախաճաշը պետք է անպայման ներառի երեք տեսակ մթերքներ՝ միրգ, ամբողջահատիկ ձավարեղեն եւ կաթնամթերք։ Այս մասին մասնագետը հայտնել է Instyle-ի հարցազրույցում։
Բժիշկը հիշեցրել է, որ պարտադիր չէ նախաճաշել արթնանալուց անմիջապես հետո, այն կարելի է հետաձգել որոշ ժամանակով կամ սկսել առավոտյան մարզվելուց հետո։ Բայց չպետք է շատ «ձգձգել» նախաճաշը կամ ընդհանրապես բաց թողնել այն, քանի որ այդ սովորությունը մեծացնում է քաղցր եւ ածխաջրածին պարունակող մթերքների ցանկությունը ողջ օրվա ընթացքում եւ հրահրում է շատ ուտել:

Բժիշկ Մարտինի խոսքով՝ նախաճաշին կարեւոր է միրգ ուտել։ Պարտադիր չէ շատ ուտել, բավական կլինի մեկ փոքր միրգը կամ մեծի մի կտորը։

«Դրանք պարունակում են բջջանյութ, որն օգնում է ավելի երկար կուշտ զգալ եւ կարգավորում է շաքարի յուրացումը: Դա նաեւ վիտամին C-ի, ֆոլաթթվի եւ հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է: «Մրգերը օգնում են հավասարակշռել նյութափոխանակությունը եւ լավացնում են աղիների աշխատանքը»,- բացատրել է մասնագետը:

Չպետք է մոռանալ նաեւ ամբողջահատիկ ձավարեղենի մասին, ինչպիսիք են հացը, նախաճաշի պինդ փաթիլները եւ վարսակը: Քանի որ դրանք ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն, նման մթերքներն օգնում են վերահսկել ախորժակը եւ պահպանել արյան մեջ գլյուկոզայիի կայուն մակարդակը։

Դոկտոր Մարտինը նաեւ լրացուցիչ խորհուրդ է տալիս առավոտյան կերակրացանկում ներառել կաթնամթերք՝ պարզ մածուն առանց շաքարի, պանրի կամ կեֆիրի ավելացման: Նման սնունդն օգնում է պահպանել մկանային զանգվածը՝ շնորհիվ իր բաղադրության մեջ առկա սպիտակուցի, բարձրացնում է հագեցվածության զգացումը եւ պահպանում է հորմոնալ հավասարակշռությունը։