Չինաստանում կվերսկսվի աշխարհում ամենաբարձր երկնաքերի շինարարությունը
Advertisement 1000 x 90

Չինաստանում կվերսկսվի աշխարհում ամենաբարձր երկնաքերի շինարարությունը

Աշխարհում ամենաբարձր երկնաքերի շինարարությունը կարող է վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ, աշխատանքների դադարեցումից մոտ 10 տարի անց, տեղեկացրել է CNN-ը։

597 մետրանոց Goldin Finance 117 երկնաքերը, որը բարձրանում է հյուսիսային չինական Տյանցզին նավահանգստային քաղաքում, անավարտ է 2015-ից լուրջ ֆինանսական դժվարությունների պատճառով։ Այժմ, ինչպես սպասվում է, այն կավարտվի 2027թ.։

117 հարկ բարձրությամբ աշտարակը պետք է դառնար Չինաստանի ամենաբարձր երկնաքերը 2008թ. հիմնարկեքից հետո։ Բարձրացող շինությունը կառուցվել է «մեգասյուների» օգտագործմամբ՝ պաշտպանվելու համար ուժեղ քամիներից եւ երկրաշարժերից, իսկ դրա կոնստրուկցիան՝ «գավազանի» տեսքով, ունի փախլավայաձեւ ատրիում լողավազանով եւ տեսահրապարակով։ P&T Group-ի ճարտարապետների խոսքով՝ վերին հարկերում պետք է տեղավորվեին գրասենյակները եւ հինգ աստղանի հյուրանոցները։

Բայց նախագիծը կանգ առավ 2015թ. չինական ֆոնդային շուկայի փլուզումից հետո, որը կասկածի տակ դրեց Հոնկոնգում տեղակայվող Goldin Properties Holdings ընկերության ապագան։

Շինարարության նոր թույլտվությունը, որում, ինչպես տեղեկացվել է, նշված է պայմանագրի մոտ 569 մլրդ յուան (78 մլն դոլար) արժեքը, ենթադրում է, որ կառուցապատողի անունը կարող էր հանվել շենքի անվանումից, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։ Պարզ չէ, թե արդյոք անփոփոխ են մնացել «գերբարձր» երկնաքերի կառուցման պլանները։