Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում երեկ կայացավ Սևակ Խանաղյանի առաջին մեծ մենահամերգը, որի ժամանակ նա կատարեց ինչպես հեղինակային ստեղծագործություններ, այնպես էլ cover-ներ։ Հանդիսատեսը Սևակի հետ երգեց նրա երգերն ու շատ ջերմ ընդունեց կարճ ժամանակում սիրելի դարձած երգչին։ Սևակը ներկայացավ իր բենդի հետ։ Tert.am Life–ը ներկայացնում է Սևակի համերգի հետաքրքիր պահերը։
«Առաջին մեծ մենահամերգս է Երևանում, շատ եմ անհանգստանում, հուզվում։ Մեծ հույս ունեմ, որ բոլորին ամեն ինչ դուր կգա»,– մինչև բեմ բարձրանալը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց երգիչը։ Արդեն համերգի վերջում Սևակը հարցրեց հանդիսատեսին, թե ինչպես անցավ երեկոն։ Ի պատասխան ստացավ ջերմ ու անդադար ծափողջյուններ և բրավոներ։
Ամբողջությամբ՝ life.tert.am