Իլոն Մասկը պարծեցել է նոր խաղալիքով
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը պարծեցել է նոր խաղալիքով

Իլոն Մասկը պարծեցել է նոր խաղալիքով՝ կեղծ ոստիկանական նշանով՝ «Dogefather» մակագրությամբ։

«Տուկ-տուկ… @DOGE-ն է»,- X-ում գրել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ թափահարելով նշանի պատճենը, որը, ըստ գնահատականների, նրա վրա մոտ 100 դոլար է նստել, եւ որի վրա փորագրված է նաեւ «69 420» համարը։

Նրանց համար, ովքեր չեն կարող հասնել Մասկի հանրահայտ սրամտության հետեւից, 69-ը հղում է սեքսուալ դիրքին, իսկ 420-ը՝ մարիխուանայի սիրահարների խորհրդանիշն է։

Նշանի վրա պատկերված են նաեւ արդարադատության նախարարության խորհրդանշանը եւ գործակալության «Qui pro domina justitia sequitur» («Ո՞վ է հետապնդում արդարադատության անունից») կարգախոսը, հետաքրքիր հավելում՝ հաշվի առնելով այն, որ կառավարության արդյունավետության վարչությունը, որը ղեկավարում է Մասկը, որեւէ մեկին հետապնդելու պաշտոնական իրավասություններ չունի։

«Dogefather» անունը, ըստ երեւույթին, հանգում է Մասկի հանրահայտ հայտնվելուն որպես Saturday Night Live-ի հաղորդավար 2021թ., եւ, ինչպես եւ նրա մյուս ինքնահռչակ կեղծանունը՝ «Kekius Maximus»-ը, եւս մեկ հղում է 4chan տասնամյա վաղեմության մեմին, որը մոդայից դուրս է եկել շատ տարիներ առաջ, գրել է Daily Beast-ը։