Հո զոռով չենք գնալու հանենք տանից, որտեղ մի օր տանիքը կարող է փլվել գլխներին, մտածում են՝ կպել ա, եկեք քերենք. բնակարան չենք տա. Ավինյան
Advertisement 1000 x 90

Հո զոռով չենք գնալու հանենք տանից, որտեղ մի օր տանիքը կարող է փլվել գլխներին, մտածում են՝ կպել ա, եկեք քերենք. բնակարան չենք տա. Ավինյան

Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի 60 ընտանիք կամ տեղափոխվել է մեկ այլ բնակարան կամ ստացել է բնակարանի գնման վկայական։ Խոսքը հանրակացարանային բնակարանների մասին է, որոնք 4-րդ կարգի վթարային էին ու փլվում էին, բայց հիմա ունենք 5 ընտանիք, որոնք ասում են՝ քիչ է։ Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց Տիգրան Ավինյանը։

«Մենք առաջարկում ենք փլվող շենքում 18 քմ-ի դիմաց ավելի մեծ 1 սենյականոց բնակարան, բայց էդ մարդն ասում է՝ չէ՞։ Իսկ միգուցե պետք է այդ մարդուն ոչ մի բան էլ չտա՞լ։ Եկեք հասկանանք, ինչի՞ ենք մեր կայնքը բարդացնում։ Սա բարի կամքի դրսևորում է։ Հարգելիներս, քաղաքապետարանը սեփական միջոցով որոշել է լուծել էդ հարցը և լուծել է 60 ընտանիքի հարց, եթե 5-ի դեպքում իրավական խնդիր ենք բախվում, մարդիկ չեն համաձայնվում, կարող է պետք է չի՞ ստիպել մարդկանց, եթե մարդն ուզում է ապրել 4-րդ կարգի վթարային շենքում, որտեղ տանիքը մի օր կարող է փլվել գլխին՝ ի՞նչ պիտի անենք, հո զոռով չենք գնալու հանենք տանից։

Իմ մոտ տպավորություն է, որ մարդիկ մեկ-մեկ ասում են՝ էդ ա կպել ա, եկեք քերենք։ Է, հետո՞, չենք տալիս։ Եթե մարդն ուզում մնալ մի շենքում, որտեղ տանիքը պետք է փլվի գլխին՝ մենք ինչ անենք էդ մարդուն։ Ոչ մի գերակա շահ։ Որտեղ բնակարն ենք հանձնել կգնաք կպլեմբեք։ Չլսեմ չիմանամ, որ այն տեղերում, որտեղ բնակարան ենք հանձնել որևէ մեկը նորից մտել է։ Չլինեմ-չիմանամ տենց բան»։