Մասկը հայտարարել է, որ ապագայում քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսի
Advertisement 1000 x 90

Մասկը հայտարարել է, որ ապագայում քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսի

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Կատարի տնտեսական ֆորումի շրջանակում Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ապագայում քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսի, քան 2024 թվականի ընտրությունների ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մասկը, որը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի միջոցով ղեկավարում է կառավարության կրճատման ջանքերը։

«Կարծում եմ՝ բավականաչափ քայլեր եմ արել, -ասել է նա։ – Եթե ապագայում քաղաքական ծախսերի պատճառ տեսնեմ, ես դա կանեմ։ Հիմա որևէ պատճառ չեմ տեսնում»։

Վերջին նախընտրական քարոզարշավի ընթացքում Մասկը քառորդ միլիարդ դոլար է ծախսել, հիմնականում՝ Թրամփին աջակցելու համար։

Չնայած իր նոր հայտարարություններին ՝ նա 2025 թվականը սկսել է Վիսկոնսինի Գերագույն դատարանի համար պարտված պահպանողական թեկնածուին բարձրաձայն աջակցելուց և այդ թեկնածուին աջակցելու համար ավելի քան 12,5 միլիոն դոլար է ծախսել։