Որևէ մեկի ննջարան չենք մտել, եթե պարզվի՝ պետք է հեռանա. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Որևէ մեկի ննջարան չենք մտել, եթե պարզվի՝ պետք է հեռանա. Ալեն Սիմոնյան

Իրենք պիտի պատասխանեն Փաշինյանի հարցին, եթե չպատասխանեն, մենք կպատասխանենք։ Այս մասին Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

«Էս խոսակցության ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան էդ հարցի պարզաբանումը։ Կա’մ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, կա’մ մարդը պետք է բարձրաձայն ասի, նման բան կա։ Ես օրենք խախտեմ ու մնա՞մ։ Օրինակ, ընդդիմության աթոռները վաճառեմ՝ պիտի մնա՞մ, բա ի՞նչ պիտի անեմ, պիտի հեռանամ։ Բա ինչ պիտի անի, պիտի հեռանա, թող գնա ամուսնանա, թոռներին մեծացնի։ Թագավորներ են հեռացել, ինչի պիտի մնա»։

Դիտարկմանը, թե արշավը սկսել են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ զուգահեռ՝ նա նշեց, որ չեն հետևում այդ հայտարարություններին։

«Քոչրյանական շրջանակները փորձում են ամեն ինչի բացատրությունը գտնել՝ փորձում են նման տպավորություն ստեղծել, դա Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքվածների զառանցանքն է»։

Դիտարկմանը, թե որքանո՞վ իշխանությունը սարսափած է, որ եկեղեցին բարձր վարկանիշ ունի՝ նա նշեց, որ դրանով ընդունո՞ւմ եք, որ քաղաքական հավակնություն ունի։

Հարցին, թե ինչու են մտել ննջարան՝ Սիմոնյանը պատասխանեց, թե չեն մտել որևէ մեկի ննջարան։

«Հոգևոր կառույցի մասին ենք խոսում և կառույցի մասին, որտեղ կանոններ են խախտվել»։