Անհավանական է, բայց Ֆրանսիայի նախագահի առաջիկա ընտրություններում հաղթելու համար այս պահի դրությամբ ամենամեծ հնարավորություններն ունի տնտեսական աճի մասին օրենքի հեղինակը: Էմանուել Մակրոնը երիտասարդ է, իր դեմ կոմպրոմատներ չկան: Չար լեզուները միայն խոսում են, որ իր տարիքից երկու անգամ մեծ տարիքով կնոջ հետ ամուսնանալը լոկ պատրվակ է արվամոլությունը թաքցնելու համար… Սակայն այդ ամենը, ըստ որոշ լրատվամիջոցների, ընդամենը նախանձ մարդկանց ենթադրություններն են: Դպրոցի ուսուցչուհուն՝ Բրիջիտին, նա սիրահարվել է դեռևս 15 տարեկանում: Սպասում էր: Տարիներ անց ամուսնացավ նրա հետ: Ի՞նչ վատ հեքիաթ է…
Միայն երևակայել կարելի է. երիտասարդ, հավակնություններով երիտասարդն ամուսնացել է 24 տարով իրենից մեծ կնոջ հետ: Բրիջիտի երեխաներն Էմանուելի հասակակիցն են: Համաձայն այդ լեգենդի՝ երբ լրանում է Էմանուելի 17 տարին, նա Բրիջիտին ասում է՝ ինչ էլ անեք, որքան էլ խուսափեք ինձնից, միևնույն է, ես ամուսնանալու եմ ձեզ հետ: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ այդ ժամանակ իր ամուսնու հետ 3 երեխա մեծացնող կինը ծիծաղել է երիտասարդի խոսքերի վրա…
Եվ հանկարծ՝ նոր շրջադարձ: 2007-ին Բրիջիտն անսպասելիորեն բաժանվում է և ամուսնանում Էմանուելի հետ: Այն ժամանակ, երբ երիտասարդ ամուսինը տարված էր քաղաքականությամբ, մադամ Մակրոնը դասավանդում էր կրոնական դպրոցում, այս անգամ՝ Փարիզում:
Զույգն ընհանուր երեխաներ չունի, բայց Էմանուելը սիրում է կնոջ թոռներին, ազատ ժամանակը նրանց հետ է անցկացնում:
elle.ru
Պատրաստեց Պողոս Վարժապետյանը