«Ոստիկաններին հարցրեցի՝ ինչո՞ւ է Նիկոլը գալիս, եկել է, որ Արցախի պես Կապանն էլ ծախի՞, ինձ տարան հոգեբուժարան, 1 շաբաթ պահեցին». Կապանի բնակիչ
Advertisement 1000 x 90

«Ոստիկաններին հարցրեցի՝ ինչո՞ւ է Նիկոլը գալիս, եկել է, որ Արցախի պես Կապանն էլ ծախի՞, ինձ տարան հոգեբուժարան, 1 շաբաթ պահեցին». Կապանի բնակիչ

ՄԱՄՈՒԼ.am-ի խմբագրություն է ահազանգել Կապանի բնակիչ 22-ամյա Նվեր Գևորգյանը՝ ներկայացնելով մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի՝ Կապան կատարած այցի օրը իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին: «Վարչապետի՝ Կապան այցի ժամանակ, մոտեցել եմ ոստիկաններին, ասել՝ ինչի՞ է Փաշինյանը եկել, եկել է, որ Արցախի պես Կապանն էլ ծախի՞:

Տեսնելով ավտոշարասյունը՝ վանկարկել եմ «թուրք», «հողատու», «դավաճան»…

Ոստիկաններն ինձ բերման են ենթարկել, 24 ժամ պահել, հայհոյել, ապա տարել Կապանի հոգեբուժարան, որտեղ մնացել եմ 1 շաբաթ և որտեղ ինձ հոգեմետ դեղեր են տվել: Դուրս գալուց հետո զանգել եմ Կապանի հիվանդանոց, խնդրել, որ գան սիստեմա միացնեն, որ էդ դեղերը մաքրվեն, բայց չեն եկել:

Իմանալով, որ դիմել եմ հիվանդանոց, ոստիկանությունից ինձ զանգել են, հայհոյել: Նպատակս է՝ բարձրաձայնել ինձ հետ տեղի ունեցածի մասին՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը»,- ասում է Նվեր Գևորգյանը: