Ֆլորիդայի բնակիչ Թայրոն Ալեքսանդրը կկանգնի դատարանի առաջ՝ խարդախության սխեմայի շրջանակում, ներկայանալով որպես ավիաընկերության աշխատակից, մի քանի տարի շարունակ ինքնաթիռներով անվճար թռչելու համար, հաղորդում է CBS News-ը։
Գործի նյութերի համաձայն՝ տղամարդը իր կողմից մշակված խարդախության սխեման օգտագործել է 2018-2024 թվականներին։ Նա տոմսեր է ձեռք բերել՝ գրանցվելով ավիաընկերության անձնակազմի համար նախատեսված ներքին ծառայությունում։ Տղամարդն ամրագրման համակարգում մուտքագրել է 7 ավիաընկերությունների աշխատակիցների բեյջերի կեղծ համարներ և կեղծ վարձման ամսաթվեր։
Նմանատիպ ձևով նա կարողացել է անվճար տոմսեր ստանալ 120 չվերթի համար։ Ալեքսանդրի վճիռը կհրապարակվի օգոստոսի 25-ին. տղամարդուն սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։







