Ռոբոտների համար եկամտահարկի և շահութահարկի բացակայությունը մեքենաներին անարդարացի առավելություն է ապահովում մարդկանց հանդեպ, կարծում է Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկը և Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը:
Quartz հրատարակությունում հրապարակված հարցազրույցում նա առաջարկել է հարկ դնել ռոբոտներ օգտագործող ընկերությունների վրա, որպեսզի թեկուզև որոշ ժամանակով դանդաղեցվի գործունեության շատ տեսակների ավտոմատացումը և ֆինանսավորվեն կենդանի մարդկանց համար զբաղվածության այլընտրական տեսակները, ներառյալ զառամյալների խնամքը և դպրոցներում աշխատանքը երեխաների հետ:
«Հարկավոր է ձգտել հարկի մակարդակի բարձրացման և նույնիսկ ավտոմատացման արգելակման»,- համոզված է Գեյթսը, քանի որ տեխնոլոգիաների զարգացումն ընթանում է մի ամբողջ շարք պրոֆեսիաներից և մասնագիտություններից մարդկանց դուրսմղմանը համընթաց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: