Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը պլանավորում է նորոգել այն ճանապարհը, որը տանում է դեպի վրացա-ադրբեջանական և վրացա-հայկական սահման: Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Արևելք – Արևմուտք արագընթացիկ մայրուղու բարելակարգման նախագծի շրջանակներում: Այս փուլում Ռուսթավ – Կարմիր կամուրջ (վրացա-ադրբեջանական սահման) և Ռուսթավ – Մադախլո (վրացա-հայկական սահման) ավտոմայրուղիների համար սկսվում են նախ ագծման աշխատանքները, տեղեկացնում Է Sputnik-ը:
Ռուսթավից Սադախլոյի ուղղությամբ պլանավորվում է 40-կիլոմետրանոց հատվածի կառուցում, իսկ Ռուսթավից մինչև Կարմիր կամուրջ 35 կիլոմետր հատվածի կառուցում»,- ասված է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ճանապարհների դեպարտամենտի հաղորդարգության մեջ:
Նախագծային աշխատանքների ավարտման ժամկետը 17 ամիս է, իսկ դրանց արժեքը կազմում է 1,7 միլիոն եվրո և 1,8 միլիոն լարի (շուրջ 689 հազար դոլար): Աշխատանքների կատարման հայտամրցույթը կհայտարարվի նախագծման ավարտից հետո: Նշված հատվածները Վրաստանի տարածական բարեկարգման նախագծի բաղկացուցիչ մասն են, որը երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է 2016 թվականի աշնանը: