Ավարտվել է ձյուդոյի Հայաստանի երիտասարդների առաջնությունը:
Հայաստանի չեմպիոններ դարձան Գասպար Հայրապետյանը (55 կգ), Մերուժան Սարգսյանը (60 կգ), Արման Արամաիսյանը (66 կգ), Սամվել Խաչատրյան (73 կգ), Գևորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ), Գոռ Գյունաշյանը (+90 կգ):
Աղջիկների պայքարում ոսկե մեդալակիրներ նվաճեցին Իռենա Պետրոսյանը (48 կգ), Վարսիկ Գրիգորյանը (57 կգ) և Աննա Ղազարյանը (+57 կգ):
Առաջնությանը մասնակցեցին 14 մարզադպրոցների և մարզական ակումբների 83 մարզիկներ Երևանի, Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերից և Արցախից: