Սիրիայի բանակի հրամանատարությունը հորդորել է Հալեպի նահանգի բնակավայրերի բնակիչներին՝ վերադառնալ իրենց տներ:
«Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հորդորում է քաղաքացիներին՝ իրենց տներ վերադառնալ այն բանից հետո, երբ անվտանգությունն ու կայունությունը վերականվել են Հալեպի նահանգի արևելքի բազմաթիվ շրջաններում և բնակավայրերում»,- ասված է փաստաթղթում, որի կրկնօրինակն ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հալեպը, որը նախքան Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելն ավանդաբար դիտվում էր որպես երկրի տնտեսական մայրաքաղաք, զինված ավազակախմբերի ներկայությունից ամբողջովին մաքրվել է միայն 2016 թվականի դեկտեմբերին: