«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքապետարանի ջանքերով Թանահատի վանական համալիրի տարածքում անցկացվել է «Եղեգնաձորյան ձմեռ» խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցել են Եղեգնաձորի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, Եղեգնաձորի և Գլաձորի միջնակարգ դպրոցների աշակերտները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը դպրոցականների համար հետաքրքիր ու բոցանդակալից էքսկուրսիա է անցկացրել հուշարձանի տարածքում:
Նա ներկայացրել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը, խոսել «Գլաձորի համալսարան»-ի հիմանդրման և ժամանակի մշակութային կյանքում նրա ունեցած մեծ նշանակության մասին: Բարիս Քոչարյանի ներկայացմամբ XIII-XIV դդ. պատկանող նշանավոր հայկական կրթօջախը եղել է ժամանակի կրոնական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն և այստեղ բարձրագույն կրթություն են ստացել, աշխատել և ստեղծագործել ժամականի անվանի հայ մտավորակաները՝ Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Ստեփանոս Տարսայիճը, Հովհանես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը, և այլք:
Վերնաշենի սբ. Հակոբ եկեղեցում տեղակայված արգելոց-թանգարանի ցուցադրությունն ամբողջանում է Թանահատի վանական համալիրի ընդգրկմամբ: Դպրոցականների բազմաբովանդակ հարցերն ուղղված են եղել նաև` Թանահատի վանական համալիրին` կառուցումից, մինչև վերականգնում: Բարիս Քոչարյանը, պատասխանելով աշակերտների հարցերին, ներկայացրել է հուշարձանի պատմությունը, նշել, որ Թանահատի վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գերեզմանատնից: Համալիրը կառուցվել է Պռոշ իշխանի տիրապետության ժամանակ և նրա հրամանով` 1272-79թթ.: Վանքի երկրորդ եկեղեցին Վարագա Ս. Նշանն է: Վանական համալիրը վերականգնվել է 1984 թ.: