Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 40-60 տարեկան 2500 ֆին տղամարդկանց առողջական վիճակը և հանգել են այն եզրակացության, որ վիտամին D-ի պակասը հաճախ ուղեկցվում է գլխացավով:
Scientific Reports ամսագրի հոդվածում հեղինակները գրում են, որ նրանց մոտ, ում արյան մեկ միլիլիտրում վիտամին D-ի մակարդակը 11.6 նանոգրամ է, երկու անգամ ավելի շատ են դիտարկվում գլխացավեր, քան նրանց մոտ, ում արյան մեջ վիտամին D-ի մակարդակը կազմում է 22 նգ/մլ:
Իսկ թե ինչպես է այս ամենն անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա, հետազոտողները դեռ չեն պարզել: Անհայտ է նաև, թե ինչ կապ կա գլխացավի և վիտամինի միջև: Գիտնականները չեն բացառում նաև այն, որ գուցե հենց գլխացավն է վիտամին D-ի մակարդակի անկման պատճառ հանդիսանում: Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ վիտամին D-ի պակասը կապված է գլխացավի հետ, ապա հնարավոր կլինի բուժել գլխացավը՝ վիտամին D ներարկելով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը