Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 22-ին:
Գերմանիան ներկայացնող հայ մարզիկը մրցելու է Ռոբին Կրասնիքի հետ,- հայտնում է «boxingscene.com»-ը:
29-ամյա գերմանացու հետ մենամարտն Աբրահամն անցկացնելու է Էրֆուրտ քաղաքում:
Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ռինգ է բարձրացել 2016 թվականի հուլիսին: