Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի ու ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի թիմերը պաշտոնապես հաստատել են մենամարտի անցկացման օրը: Այդ մասին հայտարարել է նախկին չեմպիոն Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բյեոնտեն, փոխանցում է BoxingScene-ը:
Բռնցքամարտիկների միջև ռևանշ մենամարտը կկայանա հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում: Ֆյուրիի և Կլիչկոյի մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 9-ին Մանչեսթերում, սակայն բրիատանացու վնասվածքի պատճառով այն հետաձգվել էր: