Արոնյանը կրկին կիսեց միավորը
Advertisement 1000 x 90

Արոնյանը կրկին կիսեց միավորը

Շարժայում տեղի են ունենում ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երրորդ տուրի հանդիպումները:

Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կարճատև պայքարից հետո` 20-րդ քայլում, կողմերը հաշտություն կնքեցին: Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել նաև Վալեխո-Նեպոմնյաշչի, Ռյազանցև-Լի Չաո պարտիաները:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը Մաքսիմ Լագրավն է՝ 25 միավորով: Լևոն Արոնյանն ունի 1,5 միավոր և 5-րդ տեղում է: