Տեղատարափ անձրևների պատճառով մի քանի հազար տուն է հեղեղվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ Ջակարտայի մի քանի շրջաններում ջրի մակարդակը հասել է 1,5 մետրի, մարդիկ հարկադրված են լքել իրենց տները:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ զոհվածների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: