Հայտնիները ժամանակ առ ժամանակ պարզապես չեն կարողանում խուսափել սկանդալների կենտրոնում հայտնվելուց: Այս անգամ Օլգա Այվազյանն է հայտնվել քննադատությունների կենտրոնում: Օրերս երգչուհին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ իր սոցիալական էջում հրապարակել է իր ու մի տղամարդու ձեռքերի լուսանկար, որով ակնարկել է` այլևս միայնակ չէ: Հենց այդ թեմայի շուրջ էլ լրագրողներից մեկը կապ է հաստատել երգչուհու հետ, սակայն Օլգան հարցը լսելուն պես հայտնել է, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին ու կախել հեռախոսը:
Երգչուհու նման պահվածքը վրդովմունքի պատճառ է դարձել օգատատերերի շրջանում: «Օլգա Այվազյան, ո՞ւր մնաց Ձեր էթիկան և դաստիարակությունը…»` ահա այս վերնագրմամբ նյութում նշվել է, որ երգչուհին պետք է սովորի վարվեցողության կանոններն ու ընդգծել.
«Ուզում եմ հիշեցնել, որ հայ հայտնիները չմոռանան, որ իրենց հայտնի դարձնելու մեջ մեծ ներդրում ունեն լրագրողները: Այնպես որ նրանց հետ խոսելու և հարկ եղած դեպքում մերժելու ճիշտ եղանակ գտեք, հարգելի հայտնիներ, որովհետև հենց նրանք են ապահովում ձեր թռիչքները, բայց թռիչքների դեպքում, վայրէջներ էլ կարող են լինել, այն էլ բավական ցավոտ»:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում խոսեց Օլգա Այվազյանի հետ, վերջինս ընդգծեց.
«Եթե իմ անձնականի հաշվին այդ լրագրողը պետք է կայանա, ուրեմն թող ինչ ուզում է գրի: Միշտ էլ ասել եմ, որ անձնականից չեմ սիրում խոսել: Այդ օրը ես ընդամենը պատասխանել եմ, որ իմ անձնականի մասին չեմ խոսում ու հեռախոսը դրել եմ, էլ ին՞չ պետք է անեի: Ինչ վերաբերվում է դաստիրակաությանս ու էթիկայիս, ինձ ճանաչողները շատ լավ են ծանոթ ընտանիքիս ու շատ լավ գիտեն դաստիարակությունս: Էլ չասեմ, որ ես ավարտել եմ ԵՊՀ-ի «Ժուռնալիստիկա» ֆակուլտետն ու ինքս շատ լավ եմ տեղյակ լրագրողական նյութեր կազմելուն ու հարցազրույցի ժանրին: Մեր իրականության մեջ կան շատ լավ լրագրողներ, բայց նրանք, ովքեր հայտնի մարդկանց անձնականի հաշվին ուզում են կայանալ, ինձ համար «լրագրողիկներ» են համարվում: Ինձ լրիվ բավական է այն մարդկանց կարծիքները, ովքեր շրջապատում են ինձ ու շատ լավ են ճանաչում տեսակս, իսկ այն լրագրողներին, ովքեր ուզում են իմ պատվի հետ խաղալ` իմ անձնականի հաշվին ինքնահաստատվելով, ես ոչինչ չունեմ ասելու»:
Մեր նկատառմանը, թե ընտրյալ ունենալու ակնարկից հետո 2017-ին բարի լուրի սպասե՞նք, Օլգա Այվազյանը նշեց.
«Խոստանում եմ, որ 2017-ին իմ կյանքում կլինեն փոփոխություններ, խոստանում եմ` 2017-ին երջանիկ կլինեմ»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am