Վրաստանում նոյեմբերից օդային տաքսի կգործի
Advertisement 1000 x 90

Վրաստանում նոյեմբերից օդային տաքսի կգործի

Նոյեմբերից Վրաստանում կսկսի գործել օդային տաքսի: Տվյալ փուլում Adjara Group-ը սպասում է թռիչքների լիցենզիաների ստացմանը և ենթադրաբար նոյեմբերի 15-ից օդաչուները կարող են իրականացնել առաջին չվերթերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Adjara Group-ի գլխավոր տնօրեն Վալերի Չխեիձեն:

Ընկերության մարքեթինգի ու բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Օտո Բերիշվիլին բացատրել է, որ ներկա փուլում ընկերությունը մշակում է թռիչքների երթուղիների սխեմաները և որոշակիացնում գնային քաղաքականությունը:

Ինքնաթիռները, որոնք գտնվում են ընկերության տրամադրության տակ, ձեռք են բերվել ԱՄՆ-ում: Դրանք ութտեղանի Beechcraft ինքնաթիռներ են, որոնք արտադրվում են ամերիկյան Beech Aircraft ընկերության կողմից, որը արտադրում է քաղաքացիական և ռազմական ավիատեխնիկա:

Անհրաժեշտության դեպքում ընկերությունը մտադիր է ձեռք բերել ևս մի քանի նման ինքնաթիռ, հայտնել է Բերիշվիլին:

Նրա խոսքով`Վրաստանում առկա է նմանատիպ ծառայություններով շահագրգռություն: Ընկերությունում հուսով են, որ օդային տաքսիների պահանջարկը ժամանակի ընթացքում կավելանա:

Օդային տաքսիները «Ավիատոր» ապրանքանիշի ներքո թռիչքներ կիրականացնի դեպի Կազբեկ, Բաթում, Սվանեթի շրջան և Վրաստանի այն շրջաններ, որտեղ գոյություն ունեն ինքնաթիռների վայրէջքային հարթակներ:

Ավիատաքսիի թռիչքները կտարբերվեն չարտերային և կոմերցիոն ավիափոխադրումներ իրականացնող ինքնաթիռներից գրանցման և սպասման երկար գործընթացներից:
Ուղևորները պարզապես կարող են թռիչքից 10-15 րոպե շուտ գալ և դյուրացված կարգով օգտվել օդային տաքսու ծառայությունից:

Այն թույլ կտա զգալի կրճատել ճանապարհի տևողությունը:

168.am