Որքանով է Կարեն Կարապետյանին հաջողվել «թասիբի գցել» գործարարներին. «Մեդիամաքս»
Advertisement 1000 x 90

Որքանով է Կարեն Կարապետյանին հաջողվել «թասիբի գցել» գործարարներին. «Մեդիամաքս»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան մարզային հանդիպումների ժամանակ ասում էր, որ ցանկանում է «թասիբի գցել» տեղի գործարարներին, մարզային և համայնքային իշխանություններին: Ստացվե՞ց: «Մեդիամաքսը»-ի այս հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է.

«Որոշակի իմպուլսներ կան, որոնք, սակայն, բավարար մակարդակի չեմ համարում: Համայնքային եւ մարզային իշխանություններին տվել ենք մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ մշակված մեթոդաբանություն` հինգ տարվա ռազմավարական զարգացման ծրագրեր կազմելու համար: Սա չափազանց կարեւոր աշխատանք է, նույնիսկ եթե այդ ծրագրերի նախնական տարբերակները հեռու լինեն կատարյալ լինելուց:

Տեղեկատվության մեծ աղբյուր է մարզերի ցուցանիշների համեմատությունը: Կարող ենք տեսնել, որ համադրելի բնակչություն եւ տնտեսական պայմաններ ունեցող մարզերում կարեւոր ցուցիչները կարող են էապես տարբերվել: Սա նշանակում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծել: Թվայնացման այս գործընթացի միջոցով մենք տեսնում ենք ցուցանիշների դինամիկան` տարի առ տարի եւ ստանում ենք այն օբյեկտիվ տվյալները, որոնց հիման վրա կարող ենք գնահատական տալ մարզպետի եւ համայնքապետի աշխատանքին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: