Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հաստատել է իր նախագահական հավակնությունները՝ ելույթ ունենալով Փարիզում կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Ոչ մի հակասություն, ոչ մի քաղաքական մանևրումներ, ոչ մի ամոթալի շահարկումներ ոչ մի սանտիմետր չեն շեղի ֆրանսիացի ժողովրդի համար ուժեղ, իրական այլընտրանք ստեղծելու իմ բացարձակ ցանկությունից»,- հայտարարել է Սարկոզին։
Այսպիսով՝ աջերից պետության ղեկավարի գլխավոր հավակնորդներից մեկը պատասխանել է երկրի դատախազության հայտարարությանը, որը ձգտում է հասնել Սարկոզիի դեմ դատական հետապնդման՝ կապված «Բիգմալիոն» PR-գործակալության գործի հետ։