Ալկոհոլի չարաշահման ծանր ձևերը ոչ միայն քայքայում են լյարդը, այլև արագացնում են զարկերակների ծերացումը, ինչը մեծացնում է անևրիզմների, սրտի նոպաների և սրտի ու անոթների այլ հիվադնությունների զարգացման հնարավորությունները: Այդ մասին գիտնականները հայտարարել են JAHA հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք վաղուց էինք կասկածում, որ ոչ մեծ չափաբաժիններով ալկոհոլի ընդունումն արյան մեջ մեծացնում է «լավ» խոլեստերինի պարունակությունը և նվազեցնում դրա թիթեղիկների կպչունությունը:
Ոգելից խմիչքների երկարատև ընդունումն, ընդհակառակը, հանգեցնում է բացասական հետևանքների. այն հանգեցնում է անոթների պատերին կոլագենի կուտակման, ինչի հետևանքով զարկերակները ժամանակի ընթացքում կորցնում են առաձգականությունը»,- հայտարարել է Դառա Օ’Նիլը Լոնդոնի Համալսարանական քոլեջից (Մեծ Բրիտանիա):
Վերջին տարիներին կենսաբաններն ու բժիշկները գտնում են այն բանի ավելի ու ավելի շատ վկայություններ, որ ալկոհոլի երկարատև ընդունումը ոչ միայն հանգեցնում է լյարդի ցիռոզի և ուղեղի աշխատանքի խանգարումների, այլև այլ շատ ծանր հետևանքների:
Օ’Նիլը և նրա գործընկերները գտել են մարդու օրգանիզմի վրա ալկոհոլի բացասական ներգործության ևս մեկ օրինակ՝ 25 տարվա ընթացքում հետևելով միջին և տարեց տարիքի մոտավորապես չորս հազար մարդու կյանքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: