Սինգապուրի բնակիչներին հաջողվել է հազվագյուտ բնական ֆենոմեն տեսնել. կղզու երկնքում 15 րոպե արտասովոր ծիածան է երևացել, տեղեկացնում է BBC-ին:
Երկնքում բազամագույն լուսարձակումը հայտնվել է փետրվարի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Ամենայն հավանականությամբ, դա եղել է այսպես կոչված «հրե ծիածան»՝ հազվագյուտ օպտիկական էֆեկտ մթնոլորտում, որն արտահայտվում է հորիզոնական ծիածանի առաջացմամբ: Ֆենոմենը հայտնվում է որոշակի պայմաններում. երբ Արևը հորիզոնից բարձր է 58 աստիճան, երկնքում փետրավոր ամպեր են, իսկ ամպերում սառցի բյուրեղները դասավորված են հորիզոնական: