Կամբոջայում գտնվող ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ընթրիք է կազմակերպել իր երեխաների հետ, որի ընթացքում ընտանիքը համտեսել է տապակած սարդեր և այլ միջատներ: Դերասանուհին դա արել է BBC-ի համար հարցազրույցի ժամանակ: Ճաշկերույթի տեսագրությունը փետրվարի 20-ին հրապարակվել է Twitter-ի BBC News (World) էջում:
Ամերիկուհին հիշեցրել է, որ տեղացի բնակիչները հարկադրված են եղել միջատներ ուտել քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը տևել է 1967-ից մինչև 1975 թվականը:
Ջոլին Կամբոջա է ժամանել որպես «Նախ նրանք սպանեցին հորս» կինոնկարի ռեժիսոր աշխատելու համար: