«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ դուրս գալը: 1/8 եզրափակչում մանչեսթերցիները 2:1 հաշվով հաղթել են «Բլեքբեռնին», իսկ երիտասարդ հարձակվողը հավասարեցրել է հաշիվը Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո:
«Արտակարգ փոխանցում էր: Մրցակցի ֆուտբոլիստներից շատերը նրա մոտ էին դաշտի այդ հատվածում, սակայն Միկին կարողացավ բարձրացնել գլուխը և տեսնել իմ արագացումը և, շնորհակալություն, կարողացա ավարտել այդ գրոհը:
Երբեմն դժվար է գոլի հեղինակ դառնալ այդ դիրքից, սակայն մտքիս մեջ էր այն, որ պարտվում ենք և գիտեի, որ պարտավոր եմ հաջող ավարտել այն»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է «Daily Express»-ը:
armsport.am