Փետրվարի 21-ին Մոսկվայում մեկնարկեց «Աերոֆլոտ Օփեն 2017» շախմատային 15-րդ փառատոնը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«A», «B» և «C» խմբերում պայքարն ընթանալու է շվեյցարական մրցակարգով, 9 տուր:
Ուժեղագույնների «A» խմբում հանդես է գալիս 98 շախմատիստ:
Այստեղ Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը, մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մանուել Պետրոսյանը, մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:
Փառատոնը կշարունակվի մինչև մարտի 1-ը, իսկ մարտի 2-ին կկայանա կայծակնային մրցաշար: