Ըստ որում այն չփաստաթղթավորված ներգաղթյալների նկատմամբ, ովքեր խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները կամ գողություն արել խանութում, իշխանությունները կվերաբերվեն նույն կերպ, ինչպես և նրանց նկատմամբ, ովքեր ավելի լուրջ հանցագործություններ են կատարել:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարության հրապարակած փաստաթղթում նշված է, որ երկրի իշխանություններն իրենց առաջնահերթությունն են համարում անօրինականորեն երկրում գտնվող ավելի շատ մարդկանց արտաքսումը: Փաստաթղթում բերված է ներգաղթյալների այն կատեգորիաների լայն ցանկը, ովքեր ենթակա են արտաքսման:
Նոր կանոնները չեն փոխում ԱՄՆ-ում գոյություն ունեցող օրենքները, բայց խստացնում են դրանց կիրառման պրակտիկան:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը փետրվարի 21-ին պարզաբանել է, որ նոր կանոնները պետք է ավելի շատ լիազորություններ տան իրավապահ մարմիններին արդեն գոյություն ունեցող օրենքները կիրառելու համար: