ԱՄՆ-ի Զբոսայգիների ազգային ծառայության աշխատակիցները փորձում են պարզել, թե ինչ կերպ է Նյու Յորքում «Փախստականնե՛ր, բարի գալուստ» մակագրությամբ ցուցապաստառը հայտնվել Ազատության արձանի վրա և ով է այն ամրացրել հուշարձանին: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը:
Մեկ մետր լայնությամբ և վեց մետր երկարությամբ ցուցապաստառն Ազատության արձանի պատվանդանի գագաթին է ամրացվել փետրվարի 21-ին տեղական ժամանակով ցերեկվա մոտավորապես ժամը մեկին, նշել է Ազգային զբոսայգիների վարչությունը: Ցուցապաստառն այնտեղ կախված է մնացել շուրջ մեկ ժամ, մինչև այն հանել են:
Նշվում է, որ ազգային հուշարձաններին ցուցապաստառների ամրացումն արգելված է: Զբոսայգիների ազգային ծառայությունն սկսել է կասկածյալների բացահայտման աշխատանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: