«Աջակցում եմ ՀԱԿ-ին, բայց Ծառուկյանի կողքին եմ». Խաչատուր Սուքիասյան. 1in.am
Advertisement 1000 x 90

«Աջակցում եմ ՀԱԿ-ին, բայց Ծառուկյանի կողքին եմ». Խաչատուր Սուքիասյան. 1in.am

Գործարար Խաչատուր Սուքիասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ ՀԱԿ-ին աջակցել և աջակցում է, քանի որ նրա հետ ճանապարհ է անցել:

«Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել: Սա է իրականությունը»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Դիտարկմանը՝ նախընտրական այս փուլո՞ւմ էլ եք շարունակում աջակցել ՀԱԿ-ին, Խաչատուր Սուքիասյանը նկատել է. «Ես աջակցում եմ Կոնգրեսին ցանկացած հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց հետ ճանապարհ եմ անցել»:

«Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, Գագիկ Ծառուկյանն իմ վաղեմի, երկար տարիների գործընկերն է, ընկերն է, և ես նրա կողքին եմ: Ինքն այդ համակարգը ստեղծել է, իր անձի շուրջ կառուցված համակարգ է, դրա համար ես հարգել եմ այն, ինչ ինքն ունի: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ ձեռնպահ եմ մնացել»,- հավելել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: