Հնդկաստանի Ջամուի և Քաշմիրի նահանգում ապրիլ ամսից արգելք կսահմանվի շքեղ հարսանիքների անցկացման վրա. հարսնացուի ծնողները չեն կարողանա հրավիրել 500-ից ավելի հյուրերի, իսկ փեսայի կողմից հրավիրվածների թիվը չպետք է գերազանցի 400-ը, տեղեկացնում է BBC-ին:
Բացի այդ, հարսանեկան խնջույքի ժամանակ կարող Է տրվել յոթ հիմնական ճաշատեսակներից ոչ ավելի՝ «երաշխավորելու մթերքների վատնումը»:
Տարածաշրջանային խորհրդարանի անդամներից մեկը նաև առաջարկել Է այդ արգելքը տարածել Հնդկաստանի ողջ տարածքի վրա:
Կարգադրությունն ընդունվել Է ի պատասխան հարսանեկան հանդիսություններից աղմուկի և հսկայական քանակությամբ մթերային թափոնների կապակցությամբ քաղաքացիների բազմաթիվ բողոքների:
Տեղի իշխանությունները համանման արգելք արդեն սահմանել Էին 1984 թվականին, սակայն մի շարք զանգվածային բողոքներից հետո այն չեղյալ Էր հայտարարվել: