Երգիչ Գոռ Սուջյանը վերջին մեկ տարին անհամեմատ պասիվ է աշխատում, նրան հազվադեպ կարելի է տեսնել նոր աշխատանքներով. Life.panoarama.am-ը պարզել է, թե ինչո՞վ է պայմանավորված Գոռի լռությունը.
«Նախորդ տարի որոշ համագործակցություններ ունեցա, բայց ինչ խոսք, պասիվ աշխատանքս նկատելի է, որը իրականում պայմանավորված է առաջիկայում նոր թափ հավաքելով: Միաժամանակ, պետք է ընդունել, որ արտիստների համար գալիս են շրջաններ, երբ փոքրիկ դադարները պարզապես պետք են, դա ևս նորմալ աշխատանքային պրոցես է»,- նշեց Գոռը, իսկ տարածված կարծիքների վերաբերյալ, թե երգիչը հիասթափվել է ու չի ցանկանում այլևս երգել, ընդգծեց.
«Ոչ մի նման բան չկա: Հիասթափության մասին խոսք լինել անգամ չի կարող, ես շարունակում եմ ստեղծագործ կյանքով ապրել, ու նոր աշխատանքներս էլ շուտով տեսանելի կլինեն»:
2017-ից սկսած Գոռ Սուջյանը չի երգում նաև երևանյան ակումբներում, սակայն այս առումով ևս Գոռը չի պատրաստվում երկար լռել: Հետաքրքրվելով, թե երգչի երկրպագուները որտե՞ղ կարող են լսել նրան, նկատեց.
«Ճիշտ է, այս տարի դեռևս ակումբային համերգներ չեմ ունեցել, ու հիմա էլ դեռևս նորություններ չունեմ այդ առումով, բայց դա ևս ծրագրերիս մեջ է ու շուտով նորությունները կհաջորդեն միմյանց, պարզապես դրանց մասին դեռևս մանրամասներ, այդ թվում ժամկետներ չեմ ուզում նշել»:
Զրույցի վերջում անդրադառնալով նախորդ տարի Գոռ Սուջյանի կնոջ` Վարսայի հայտարարությանը, որ երգչի առողջական վիճակը կտրուկ վատացել է բժիշկների ներարկած սխալ դեղորայքի պատճառով ու հետաքրքրվելով, թե արդյոք բոլոր խնդիրները հաղթարահրված են, պատասխանեց.
«Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա ու չեմ էլ ուզում հիշել այդ ամենը»: