Հայաստանի ամենասկանդալային մոդել Սյուզան Սեդրակյանը վերջին օրերին հաճախ է սոցցանցերում գրառումներ կատարում, որոնցից պարզ է դառնում, որ նա միայնակ է:
– Սյուզի, վերջին շրջանում հաճախ ենք նկատում սոցկայքի Ձեր էջերում գեղեցիկ, այսպես ասած, սիրահարված աղջկա գրառումներ, ում սիրտը կոտրել են: Ի՞նչ է դա նշանակում:
– Այո, այլևս ընկեր չունեմ, իմ սիրտը ազատ է: Իրականում դա այնքան ինձ ցավ չի պատճառում, քանի որ հոգնել էի անառողջ հարաբերություններից:
– Իսկ ճի՞շտ են շոուբիզնեսյան կուլիսներում պտտվող այն խոսակցությունները, որ նա հայ օլիգարխ պաշտոնյաներից մեկի որդին էր: Ձեր նախորդ ընկերն էլ, կարծեմ, պաշտոնյայի տղա է եղել:
– Ճիշտ են, բայց թե ում որդին է, այս անգամ ևս չեմ բացելու ոչ մի փակագիծ: Պարզապես կասեմ, որ իմ կյանքում հիմա ոչ ոք չկա: Ոչ ոքի հետ չեմ հանդիպում: Այսքանից ավել այս անգամ ոչ մի բառ չեմ ցանկանում ասել, եթե պետք լինի, ես ինքս կբացեմ բոլոր փակագծերը: Երբ ցանկանամ, բոլորն էլ նրա մասին կիմանան, չնայած ով պետք է, գիտի, ով էլ՝ ոչ, չգիտի: