Ստամբուլում ձերբակալվել է Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանը
Advertisement 1000 x 90

Ստամբուլում ձերբակալվել է Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանը

Ստամբուլի ոստիկանության և ժանդարմերիայի կազմակերպած համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբան Օրհան Էրդեմիլը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Էրդեմիլը Գյուլենի համար փաստաբանական ծառայություններ է մատուցել 21 տարի:

Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը որպես վտարանդի 1999 թվականից բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից՝ արտահանձնել Գյուլենին:

74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:



Նման նյութեր