Հայազգի գիտնականին շնորհվել է բնապահպանության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակը. asekose.am
Advertisement 1000 x 90

Հայազգի գիտնականին շնորհվել է բնապահպանության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակը. asekose.am

Երեքշաբթի` փետրվարի 21-ին, հայազգի կենսաբան և բնապահպան Խոսե Սարուխանին շնորհել են բնապահպանության ոլորտում ԱՄՆ ամենահեղինակավոր Tyler մրցանակը,- հայտնում է enfoquenoticias.com կայքը։

Խոսե Սարուխան Կերմեզը հետազոտող կենսաբան է և 1987-1997 թթ. զբաղեցրել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի ռեկտորի պաշտոնը: Նրա որդին` Արտուրո Սարուխանը, հայտնի դիվանագետ է, 2007-2013 թթ. եղել է ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանը: Խոսեի հայրը հայ գաղթական է եղել, որը կոշկի արտադրությամբ զբաղվող գործարան ուներ: Մահացել է, երբ Խոսեն 7 տարեկան էր: Նրա մորը հրաշքով հաջողվել է փրկվել Ցեղասպանությունից: «Ցեղասպանության ճանաչումը, ինչպես շատ անգամ նախկինում արդեն նշել եմ, կարևորորվում է նրանով, որ հետագայում հնարավոր լինի խուսափել նման սխալներից: Հարյուր տարի անց մեծ է անտեղյակությունը, անտարբերությունը: Հայերը երկար ժամանակ բնակվել են իրենց պատմական հողերում, իսկ այժմ այդ հողերը հայերինը չեն, քանի որ զավթվել են Օսմանյան կայսրության կողմից», – ընդգծել է Խոսե Սարուխանը: