Ժաննա Բուտուլյան. «Հանուն ազատության պատրաստ եմ ծայրահեղ քայլերի». life.tert.am
Advertisement 1000 x 90

Ժաննա Բուտուլյան. «Հանուն ազատության պատրաստ եմ ծայրահեղ քայլերի». life.tert.am

Ազատության, արժանապատվության և նպատակասլացության ընկալումները յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր են։ Tert.am Life–ն այս թեմայի մասին զրուցել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ։ Վերջինս մեզ պատմեց, թե ինչ է իր համար ազատությունը, արժանապատվությունը և նպատակասլացությունը։

Ազատություն…

Ազատությունն ինձ համար հոգեվիճակ է։ Մարդը նույնիսկ բանտում կարող է լինել ազատ, իսկ ազատության մեջ` ոչ։ Ինձ համար սահմաններ գոյություն չունեն։ Միայն դիմացինիս չվնասելու սկզբունքից ելնելով, հնարավոր է, լինեն սահմանափակումներ։ Մնացած ամեն ինչ ինձ համար թույլատրելի է։

Ծողներիս կողմից առաջ եղել են սահմանափակումներ, ինչը շատ ծանր եմ տարել։ Երբ ինձ ինչ-որ հարցում սահմանափակում են, սկսում եմ սխալներ թույլ տալ։ Ազատության մեջ մարդն ընտրության հնարավորություն ունի ու կարող է ընտրել ճիշտ տարբերակը։ Կյանքում իմ քայլերով ապացուցել եմ, որ ես ընտրության իրավունք ունեմ և կարող եմ անել այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։ Շատ քիչ եմ սխալվել, եթե սխալվել էլ եմ, ապա հանգամանքների բերումով։ Ընդ որում՝ հենց ազատության պակասից։ Բայց դա առաջ էր։ Հիմա չկան սահմանափակումներ։

Չի եղել այնպես, որ ես անդառնալի սխալ գործեմ։ Ինչ էլ արել եմ ժամանակի ընթացքում շտկել եմ։ Հետագայում ունեցել եմ հնարավորություն ուղղելու սխալներս։

Հանուն ազատության պատրաստ եմ ծայրահեղ քայլերի։ Անազատությունն ինձ համար անտանելի է։ Մարդը ծնվում է և պետք է լինի ազատ։ Ոչ ոք իրավունք չունի մարդուն թելադրելու և ուղղություն ցույց տալու։

Մասնագիտությանս մեջ էլ, երբ ինձ  թույլ են տալիս ազատ աշխատել, շատ ավելի լավ եմ զգում և ավելի շատ եմ հավանում իմ արած գործը։ Դերի ընտրության հարցում էլ սահմանափակումներ չեմ դնում իմ առաջ։ Առաջ կարող էի ասել` օրինակ, մարմնավաճառի դեր չեմ մարմնավորի, հիմա նման բան չկա։ Ամեն ինչն էլ ինձ համար հետաքրքիր է։

Արժանապատվություն…

Մեզ մոտ սխալ պատկերացում կա արժանապատվության և բարոյականության մասին։ Երբ մարդ իրեն գեղեցիկ է պահում բոլոր իրավիճակներում, դա արժանապատվությունն է։ Խոսքս ամենևին սկզբունքների մասին չէ։ Երբեմն, հանուն արժանապատվության, կարող ես սկզբունքներիդ դեմ գնալ։

Շատ բարդ է լինել արժանապատիվ սկզբունքային մարդ։ Բայց անցնելով այդ դժվարության միջով՝ ավելի ուժեղ ես դառնում։ Ավելի հեշտ է խաբել, երկերեսանի լինել, քան արժանապատիվ։ Արժանապատիվ մարդը միշտ իր վարքով փրկում է իրեն։ Քծնողը հետագայում շատ թանկ է վճարում արածների համար։

Սկզբունքն է պահում արժանապատվությանը։ Երբեմն, պետք է դեմ գնալ սկզբունքներին, համոզվելու համար՝ արդյոք ճիշտ ես, թե ոչ։ Քանի որ մարդ միայն իր սխալների վրա կարող է հասկանալ՝ ճիշտ է ապրում, թե սխալներ է գործում։ Միայն սկզբունքներով ապրելը կարող է բերել սխալ հետևանքների։ Դրա համար պետք է երբեմն փորձարկել։

Ամբողջությամբ՝ life.tert.am