Սլովենիայի կենտրոնական Ժալեց քաղաքում սկսել է գործել գարեջրի՝ Եվրոպայում առաջին շատրվանը: Բացման արարողությանը, որը կայացել է սեպտեմբերի 6-ին, այցելել է ավելի քան հազար մարդ, չնայած վատ եղանակին: Շատրվանից գարեջուր կարելի է փորձել՝ վճարելով վեց եվրո: Այս գումարով մեկ հոգին կարող է խմել հինգ գավաթ փրփրալից ըմպելիք:
Ժալեցի իշխանությունները հույս են հայտնել, որ նորույթը քաղաք կբերի զբոսաշրջիկների: Այս մասին հայտնում է RTV Slovenija պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության կայքում: