Փոքրիկ տղան ցլի վրա է թռել հոր հետ 20 դոլարի գրազով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փոքրիկ տղան ցլի վրա է թռել հոր հետ 20 դոլարի գրազով

Հայրը փոքրիկ որդուն 20 դոլար է խոստացել, եթե նա թռչի ցլի մեջքին, ինչն էլ տղան արել է, գրում է Daily Mirror-ը: YouTube-ում հրապարակված տեսահոլովակում, որը նկարահանել է ընտանիքի հայրը, երևում է, թե ինչպես է երեխան գաղտագողի մոտենում ցլին, իսկ այնուհետև մագլցում նրա վրա: Տեսագրության հեղինակը բացատրում է, որ որդուն դրամական պարգև էր խոստացել:

Տեսահոլովակում լսվում է աղջկա՝ ենթադրաբար երեխայի քրոջ ձայնը, որը նշում է, թե «դա անվտանգ չէ»: Մայրը համաձայնվում է նրա հետ, բայց երեխային կագնեցնել նրանք չեն փորձում:

Այն պահին, երբ երեխան թռչում է ցլի մեջքին, կենդանին վեր է ցատկում: Միայն դրանից հետո են ծնողները նետվում օգնության՝ ընդհատելով նկարահանումը:

Ընտանիքի հայրը Facebook-ում նշել է, որ երեխան լավ վիճակում է և ստացել է իր 20 դոլարը: «Եվ, որ պարզապես դուք իմանաք, ես իրականում չէի կարծում, թե նա կկարողանա մոտենալ ցլին, իսկ եթե կարողանար էլ, ապա հաստատ չէր թռչի նրա մեջքին»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր