Ներսես Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 22-ին, երեկոյան ժամը 7-ին, Ալ. Սպեդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իսկական տոն էր։ ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի՝ Մագդա Մկրտչյանի հրավերով ներկա գտնվեցի փառահեղ համերգի։ Երեկոյի առաջին մասը «Ձմռան վերջին օրը» կոչվող նվագախմբային և երգչախմային բացառիկ համերգն էր, համեմված տարվա ընթացքում տեղի ունեցած օպերաներից, իսկ երկրորդ մասը Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան էր, որտեղ գեղեցկուհի Մագդան մարմնավորում էր Զեմֆիրայի կերպարը։
Լ. Պավարոտտին Մագդայի մասին ասել է. «տեմբրալ առումով 100 տարին մեկ ծնվող ձայն է», իսկ Մոնսերատ Կաբալյեն հուզվել էր Մագդայի կատարումից՝ անվանելով նրան «հայ սոխակ»։
Մագդա ջան, շնորհավորում եմ քեզ ու շնորհակալություն հայտնում անմոռանալի երեկոյի համար»: